Salvagnini P-Robot
Ստանդարտ պանելային ճկման սարք
P-Robot-ը կարող է կիրառվել ինչպես ստանդարտ PX, P2, այնպես էլ P4 պանելային ճկման սարքերի վրա: Եվ չնայած այն ինտեգրված է ռոբոտի հետ, ճկման սարքը միշտ հասանելի է մնում ավանդական եղանակով կառավարվող ցանկացած աշխատանքի համար:
Շրջվող բռնիչ սարք
Բռնիչ սարքը երկու կողմից հագեցած է ծծիչներով՝ ճկված մասը վերցնելու և ցիկլի մեջ անմիջապես ճկման ենթակա նոր մասը տեղադրելու համար: Այն թույլ է տալիս օպտիմալացնել թիթեղների բեռնման/բեռնաթափման ցիկլերը, բարելավել արտադրողականությունը և կրճատել սպասման ժամանակը:
Հեշտ ծրագրավորում
Ծրագիրը, որը սովորաբար պատրաստվում է գրասենյակում STREAMBEND-ի միջոցով, կարող է օգտագործվել առանց փոփոխությունների ինչպես P-Robot-ի, այնպես էլ առանց ռոբոտների պանելային ճկման սարքերի վրա:
Ուսուցման խելացի համակարգ
Մեքենայի վրա տեղադրված MOVE ծրագրային ապահովումը ընթերցում է պանելների ճկման ծրագիրը՝ ավտոմատ կերպով գեներացնելով ռոբոտի հետագծերը: Օպերատորը պարզապես պետք է հաստատի կամ, անհրաժեշտության դեպքում, փոփոխի ստուգիչ դիրքերի փոքր քանակությունը՝ ռոբոտի ծրագրավորումն ավարտելու համար:
RVS տարբերակ
RVS (Robot Vision System) տարբերակն օգտագործում է եզակի 3D արհեստական տեսողության համակարգ, որն իր տեսակի մեջ միակն է շուկայում, տեխնոլոգիայի օգտագործումն էլ ավելի պարզեցնելու, արտադրական հոսքերը օպտիմալացնելու համար՝ արագացնելով ճանաչման, տեղափոխման և ծրագրավորման միջանկյալ փուլերը, ինչպես նաև առավելագույնի հասցնելու պատրաստի արտադրանքի արժեքը՝ արտադրված մասերի որակի վերահսկման համակարգի միջոցով:



