Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք ԹՎԱ հաստոցների մասին

Առաջին Թվային ծրագրային կառավարմամբ (ԹԾԿ) հաստոցները մշակվել են 1940-ական և 50-ական թվականներին և հիմնված էին հեռահաղորդակցության տվյալների պահպանման ընդհանուր տեխնոլոգիայի վրա, որը հայտնի է որպես «պերֆոժապավեն» կամ «ծակոտկեն թղթե ժապավեն»: Պերֆոժապավենի տեխնոլոգիան վաղուց հնացել է, քանի որ 1950-ական և 1960-ական թվականներին տվյալների կրիչը արագորեն անցավ անալոգային, իսկ այնուհետև թվային համակարգչային մշակման:
Ինչպես է այն աշխատում
Մեքենայական մշակումը ընդհանուր առմամբ հումքի կտորը, օրինակ՝ մետաղական նախապատրաստվածքը, պատրաստի արտադրանքի կամ նախատիպի վերածելու միջոց է՝ նյութի վերահսկվող հեռացման գործընթացի միջոցով: Նման լինելով նախատիպերի մշակման մյուս տեխնոլոգիային՝ FDM-ին (3D տպագրություն), ԹԾԿ-ն հիմնվում է թվային հրահանգների վրա, որոնք ստացվում են համակարգչային արտադրության (CAM) կամ համակարգչային նախագծման (CAD) ֆայլից, ինչպիսիք են Solidworks 3D-ն կամ RADAN-ը: ԹԾԿ հաստոցը մեկնաբանում է նախագիծը որպես մասերի կտրման հրահանգներ:
Հաստոցների կառավարման համար համակարգչային սարքերի ծրագրավորման հնարավորությունը արագորեն բարձրացնում է արտադրողականությունը՝ ավտոմատացնելով բարձր տեխնոլոգիական և աշխատատար գործընթացները: Ավտոմատացված կտրվածքները բարելավում են ինչպես արագությունը, այնպես էլ ճշգրտությունը, հատկապես երբ նյութը կրիտիկական նշանակություն ունի:
Հաճախ մշակման գործընթացները պահանջում են մի քանի գործիքների օգտագործում (օրինակ՝ տարբեր չափերի հորատիչներ): ԹԾԿ հաստոցները սովորաբար միավորում են գործիքները ընդհանուր բլոկների մեջ: Պարզ հաստոցները շարժվում են մեկ կամ երկու առանցքներով, մինչդեռ առաջադեմ հաստոցները շարժվում են x, y, z առանցքներով և հաճախ պտտվում են մեկ կամ մի քանի առանցքների շուրջ:
Բազմառանցքային հաստոցները ընդունակ են ինքնաշխատ կերպով շրջել մասերը, ինչը թույլ է տալիս հեռացնել նյութը, որը նախկինում գտնվում էր «ներքևում»: Սա ազատում է բանվորներին նախապատրաստվածքը ձեռքով շրջելու անհրաժեշտությունից: Այնուամենայնիվ, երբեմն հարդարման աշխատանքները ավելի լավ է կատարել ձեռքով:
ԹԾԿ հաստոցների տեսակները
ԹԾԿ հաստոցները սովորաբար բաժանվում են երկու ընդհանուր կատեգորիաների՝ մշակման ավանդական տեխնոլոգիաներ և մշակման նոր տեխնոլոգիաներ:
Ավանդական տեխնոլոգիաներ
Հորատիչները աշխատում են պտտվելով և հպվելով անշարժ նյութի բլոկին:
Խառատային հաստոցները պտտում են նյութի բլոկը կտրող գործիքի նկատմամբ: Կոնտակտը սովորաբար տեղի է ունենում կտրող գործիքի կողային շարժման միջոցով:
Ֆրեզերային հաստոցներ. թերևս այսօր ամենատարածված ԹԾԿ հաստոցներն են: Դրանք օգտագործում են պտտվող կտրող գործիքներ նյութը հեռացնելու համար:
Նոր տեխնոլոգիաներ
Էլեկտրական և/կամ քիմիական մշակում. կան մի շարք նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են էլեկտրոէրոզիոն մշակումը (EDM), ուլտրաձայնային մշակումը և այլն:
Կտրման այլ միջոցներ
Օրինակներն են դրոշմիչ հաստոցները, լազերային կտրման հաստոցները, պլազմային կտրումը և այլն:
Օգտագործվող նյութեր. ԹԾԿ հաստոցում կարելի է օգտագործել գրեթե ցանկացած նյութ՝ ալյումին, պողպատ, փայտ, պլաստմասսա և այլն:
Ո՞րն է ավելի լավ. ԹԾԿ թե՞ 3D տպագրություն:
Ազնիվ պատասխանն այն է, որ դա կախված է նյութից և մասի բարդությունից: 3D տպագրությունը կառուցում է մասերը ներքևից վերև: ԹԾԿ-ն ավելի ունիվերսալ է նյութերի ընտրության հարցում:
Աղբյուրը՝ www.creativemechanisms.com
IMA տեղեկատվություն
Կախված իրավիճակից և արտադրվող մասերի տեսակից, ձեռնարկությունը պետք է ընտրի համապատասխան հաստոցը: Իտալական լավագույն արտադրողները՝ Italian Machinery Association-ի անդամները, առաջարկում են լուծումների լայն տեսականի: